Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ելույթ ունենալով 3-րդ Սևծովյան էներգետիկ ու տնտեսական ֆորումում, անդրադարձել է Սիրիայի խնդրին.
«Էներգակիրների տեսանկյունից Սիրիան հարուստ երկիր չէ, դրա համար էլ այն կարող է չգտնվել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։
Սիրիան այդքան նավթ չունի, և նա չի կարող այնպիսի արձագանք առաջացնել, ինչպես որ Լիբիայի պարագայում է։ Սակայն Սիրիայում զոհվում են մարդիկ, ինչպես որ Լիբիայում էր։ Լիբիայի իրադարձություններին ուշադրություն դարձրած անձինք չեն կարող լռել սիրիական զարգացումների նկատմամբ։
Սիրիայում հարցում մենք չենք տեսնում արևմտյան այն նույն խանդավառությունը, ինչ որ Լիբիայի պարագայում էր։ Եթե ոմանց համար կարևորը նավթն է, ապա մեզ համար՝ մարդիկ։ Մենք չենք ընկել նրանց հարստության հետևից։
Մերձավոր Արևելքի խնդիրները կրում են ոչ միայն տարածաշրջանային, այլև՝ գլոբալ բնույթ։ Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Սիրիայում արյունահեղության դադարեցման և գլոբալ կայունության ապահովման համար։ Սա ամենաիսկական աղետ է, և մենք չպետք է անտարբերություն ցուցաբերենք Սիրիայում ընթացող զարգացումների նկատմամբ»։









































