Wednesday, 10 06 2026
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Տիգրան Սարգսյանը մինչև չկործանի չի գնա. Հրանտ Բագրատյան

«Լավ եմ ճանաչում Տիգրան Սարգսյանին` մինչև չկործանի, չի գնա: Չի կարելի կուսակցությանը գնալ ընտրությունների` ոչինչ չխոստանալով մարդկանց»,- այսօր նման հայտարարություն արեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` հավելելով, որ բյուջետային աշխատավարձը չի բարձրացվում, իսկ գները կաճեն 5.5%-ով:

«Այս բյուջեն էլ ավելի կխրախուսի արտագաղթը: Տարին կորսված կլինի: Հերթական անգամ Ադրբեջանը առաջ կգնա: Այդ կլոունադան պետք է վերջացնել»:

Հ. Բագրատյանը նշեց, որ գնաճի 3 տոկոս ցուցանիշ պետք է հաշվել, քանի որ ինտերնետի գնանկումը ժողովրդի մի մասին չի վերաբերում, մինչդեռ գներն այս տարի 14.4%-ով աճ են արձանագրել, ոչ թե 4%-ով, իսկ մյուս տարի կլինի 11% աճ:

Ըստ Հ. Բագրատյանի` նույնը վերաբերում է բյուջետային ոլորտին, որտեղ ոչ մի ավելացում չկա, իսկ սոցփաթեթը ապագա ծախս է և ապագա վճարներ:

«Հօգուտ ժողովրդի ոչ մի վերաբաշխում չի լինելու: Խոշորի վրա բոլոր ավելացումները կազմում են 2-2.5 մլրդ դրամ, իսկ ժողովրդի վրա միայն գնաճի արդյունքոմ 50 միլիարդ կլինի: Տարին խոշորների համար լինելու է բերքառատ»,- նշեց Հ.Բագրատյանը:

Նրա խոսքով` ԿԲ վերջին զեկույցում «թիրախ», «լիկվիդայնություն» բառերից այն կողմ ոչինչ չգիտեն. «Հարուստներն ավելի լավ են ապրելու, ունենալու են քիչ ավելի եկամուտ, քան գնաճը: Հարուստների տեսակարար կշիռն ավելանալու է»:

Հ. Բագրատյանը հայտարարեց, որ պատասխան չկա հարցերին` գյուղատնտեսության աճը 15% են հրապարակում, բնակչությունը 3%-ով պակասել է, մթերքների ծավալն ավելացել է, ո՞նց կարող էր մթերքների գները ավելանալ 14%-ով:

«Կոչ եմ անում աշխատանքից վտարել ԿԲ նախագահին, ֆինանսների նախարարին, ով հայտարարում է` եթե Եվրոպայում լավ լինի ու գյուղատնտեսության համար տարին լավ լինի, կկատարի բյուջեն: Սա ձեռ առնել է: Մտածում է միայն իր հետույքը ապահովագրելու մասին, որ հանկարծ իրեն աթոռից չզրկեն: Ոչ ոք չի ասում, թե ինչպես եք ապահովելու 4% աճ, եթե 150 հզ. մարդ գնա երկրից: Այսօր ամբողջ իշխող վերնախավն ընկել է հանքերի վրա, գնալու են ավելի շատ հանքեր շահագործեն ու ասեն, որ ՀՆԱ աճ կա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում