Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր կառավարության նիստից հետո հրաժարվեց մեկնաբանել երեկ Ազգային ժողովում 2012 թ. բյուջեի քննարկումների ժամանակ իր այլընտրանքային զբաղմունքը` Ipad-ով «շարիկներ» գլորելը:
Նա պատճառաբանեց, թե ուշանում է, ժամանակ չունի և այդ մասին հետո կխոսի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը իր գործընկերոջ վարքը այսպես մեկնաբանեց. «Դե, հիմա մարդ ա, կարող ա էդ պահին ինչ-որ բան ա ուզեցել նայի»:
Հիշեցնենք, որ նախարարի խաղալու փաստն արձանագրել էին տեսախցիկները` Ազգային ժողովի նիստերի դահլիճում:










































