ԱՄՆ հարավ-արևելքում տեղի ունեցած մի քանի տորնադոների հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 16 մարդ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով տեղի իշխանություններին, տորնադոն անցել է Ալաբամա, Միսսիսիպի, Լուիզիանա և Ջորջիա նահանգներով: Աղետի հետևանքով քանդվել են տասնյակ տներ:
Այս պահին հաշվվում է առնվազն 16 վիրավոր: Մահվան միակ դեպքը գրանցվել է Ջորջիա նահանգում, որտեղ մեքենայի վրա ծառ է ընկել:
Օդերևութաբանները կարծում են, որ այս անգամ տորնադոյի պատճառը սառը մթնոլորտային ճակատն է, որը ձգվում է Մեքսիկական ծոցից մինչև ԱՄՆ հյուսիս-արևելյան նահանգներ:










































