Երևանում Մարդու իրավունքների տան հիմնադրման աշխատանքները համակարգող Հելսինկյան ասոցիացիայի նախաձեռնությամբ,
Մարդու իրավունքների տան ցանցի և Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի հայաստանյան անդամ կազմակերպությունները դեկտեմբերի 13-ին ընդունել են հայտարարություն Հայաստանի բանտերում պահվող քաղբանտարկյալներին ազատ արձակելու և, մասնավորապես, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ տեղի ունեցած վերջին հարձակումների վերաբերյալ` ուղղված ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանին։