Նոյեմբերի 28-ին, ամենայն հավանականությամբ, կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Ինչպես այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին որոշում ընդունելու անհրաժեշտությունը կախված կլինի այսօր ԱԺ-ում քննարկումների արդյունքներից:
«Հարկային փաթեթի ընդունումը պետք է նախորդի բյուջեի ընդունմանը, իսկ ԱԺ-ում այս երեք օրերի ընթացքում փաթեթի 60%-ն է քննարկվել»,- ասաց Տ. Սարգսյանը:









































