Ինչպես հաղորդում է AFP-ը, Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին պատրաստվում է այսօր ներկայացնել իր տնտեսական ծրագիրը` միաժամանակ փորձելով դիմադրել բարեփոխումների դեմ արհմիությունների գործադուլին:
Մարիո Մոնտիի նոր տեխնոկրատ կառավարությունը, որը ձևավորվել էր չորեքշաբթի օրը ֆինանսական շուկաների և համաշխարհային ղեկավարների հզոր ճնշման ներքո` Իտալիան հնարավոր տնտեսական փլուզումից փրկելու համար, այսօր Սենատում կանցկացնի վստահության քվեարկություն:
Ենթադրվում է, որ Մոնտին հեշտորեն կստնա վստահության քվեն, բայց կարող է դիմադդրության հանդիպել, երբ սկսվեն խիստ և բավական ուշացած բարեփոխումները:










































