«Facebook-ը հայտարարել է, որ իր կայքում տարածված սփամ-վիրուսների պատճառը եղել է բրաուզերներից մեկի անվտանգության թերությունը»,– հաղորդում է Telegraph–ը:
Ինչպես արդեն հայտնել էինք, աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցում այս շաբաթ տեղադրվել էին հայտնի մարդկանց վարկաբեկող իրավիճակներում պատկերող կեղծված նկարներ: Նկարները պարունակում էին սփամ-վիրուսներ:
Facebook-ը հայտնել է, որ գտել է խնդիրը և այժմ աշխատում է դրա վերացման ուղղությամբ:
Facebook-ը խորհուրդ է տվել կայքից օգտվողներին միշտ օգտագործել ժամանակակից բրաուզերներ և իրենց ընկերների էջերում տեսած կասկածելի բովանդակություն ունեցող հղումների մասին անմիջապես հայտնել Facebook-ին:







































