Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը այցելել է Իրան, ուր հանդիպել է իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Աhմադինեժադի հետ: Հանդիպման արդյունքում երկու երկրների ղեկավարները հայտարարել են, որ միասնական են նոր աշխարհակարգի ձևավորման գործում: Երկուսն էլ դատապարտել են «ամերիկյան իմպերիալիզմի» դրսեւորումները եւ հայտարարել, որ ոչ մի երկիր չի կարող խոչընդոտել Իրանի ու Վենեսուելայի համագործակցությանը: «Նոր աշխարհակարգը պետք է հիմնված լինի արդարության և մարդասիրության վրա»:
Հանդիպման ժամանակ ստորագրվել է 11 պայմանագիր` նավթային և գազային, թեթև արդյունաբերության, առևտրի և տնտեսության այլ ոլորտներում համագործակցելու վերաբերյալ: