Գերմանիայի ներքին գործերի նախարար Հանս Պետեր Ֆրիդրիխը որոշել է պոտենցիալ վտանգավոր նեոնացիստների մարդահամար անցկացնել: Այս մասին նա հայտարարել է Sueddeutsche Zeitung տված հարցազրույցում` կապված օրերս բացահայտված աջ ծայրահեղական խմբավորման հետ, որը 13 տարի շարունակ թաքնվել է ոստիկանությունից:
Նախարարն առաջարկում է կազմել ցուցակ, որի մեջ կգրանցվեն «բռնության պաստրաստ աջ ծայրահեղականները»: Բացի այդ, ցուցակում կներառվեն նեոնացիստական ենթատեքստով կատարված հանցագործությունների մասին տվյալները:
Նյութը պետք է լրացնեն ոստիկանները և պետական անվտանգության աշխատակիցները՝ ինչպես դաշնային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում:











































