Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում անցկացված վերջին մարդահամարը վկայել է այն մասին, որ Իրանի բնակչությունը հասել է 75 միլիոնի։ Այս մասին հայտարարել է Մարդահամարի կենտրոնի քարտուղար Թահա Նուրուլահին։
Նշվում է, որ այդ մարդահամարն անցկացվել է այս տարվա հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում։
Հիշեցնենք, որ 11 ամիս առաջ Իրանի բնակչությունը 74 միլիոն էր։











































