Հանդուրժողականություն չկա նաև քաղաքական կյանքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց հոգեբան Կարինե Նալչաջյանը`անդրադառնալով այս երևույթին քաղաքական դաշտում:
Ըստ նրա` առջևում ընտրություններ են, և քաղաքական ուժերը մրցակցության մեջ են, ինչը հոգեբանը բնական երևույթ է համարում:
«Եթե առջևում քաղաքական ընտրություններ են, ուրեմն մրցակցություն և անհանդուրժողականության դրսևորում նկատվելու է. քաղաքական դաշտը միշտ այսպիսին է եղել»,- նման տեսակետ հայտնեց Կարինե Նալչաջյանը`հավելելով, որ քաղաքական ուժերը հնարավոր է` տանեն այնպիսի էսկալացիայի, որը կսրի վիճակը:
Հոգեբանի փաստմամբ` անհանդուրժողականության է բերում սոցիալական բևեռացումը:
«Դա հավասար հնարավորությունների պակասն է. մարդիկ ունեն ցանկություններ, պոտենցիալ, բայց չեն կարողանում իրականացնել այդ ամենը»,- նշեց հոգեբանը`ընդգծելով, որ առաջնորդի պակասը նույնպես կարող է երկրում անհանդուրժողականություն ծնել:








































