Քաբուլի օդանավակայանում կալանվել է ռուսական Ан-72 ինքնաթիռը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, օդանավակայանի տնօրենը հայտնել է, որ հոլանդական ընկերությանը սպասարկող Supreme Food ինքնաթիռը կալանվել է Աֆղանստանի տրանսպորտի նախարարության հրամանով: Կալանման պատճառը աֆղանական տարածքում թռիչքի թույլտվության բացակայությունն է:
Ավելի վաղ Քաբուլում կալանրվել են ևս երկու ռուսական ինքնաթիռներ: Այդ միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն:








































