Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 15-ին` ժամը 13.33-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 1 շենքի 5-րդ բնակարանում բնակիչը` Ելենա Հարությունյանը, չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ազգականների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը:
Հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1924թ. ծնված Ե. Հարությունյանի դին և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:







































