Asekose-ի փոխանցմամբ` Լիբանանի անվտանգության ուժերը հայաբնակ Բուրջ Համուդ ավանի ծայրամասային շենքերից մեկում ձերբակալել են 5 հայ եղբայրների` Ազիզ, Մասիս, Միշել, Գևորգ և Մուրիսե Դանիելյաններին, ովքեր մեղադրվում են հատուկ դաժանությամբ 11 անձանց սպանելու մեջ:
«Ըստ տեղեկությունների, եղբայրները վերջին ամիսներին կատարել են ավազակային հարձակումներ, կողոպտել և սպանել իրենց զոհերին: Եղբայրները մարդկանց սպանել են անգամ 50 դոլարի համար: Ընթանում է քննություն»,- հավելում է լրատվամիջոցը: