Ամերիկյան բիոտեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է սաղմնային ցողունային բջիջների օգտագործման հետ կապված փորձարկումները, քանի որ դրանք շատ թանկ են: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Geron Corporation-ի կողմից անցկացվող փորձարկումները ներառում էին ողնուղեղի վնասվածքներով հիվանդների բուժման մեթոդները:
Փորձագետները կարծում էին, որ բջիջները, որոնք ի վիճակի են կերպարանափոխվել մարմնի ցանկացած հյուսվածքների մեջ, թույլ կտան հիվանդին քայլել:
Ընկերությունը հայտարարել է, որ այժմ կկենտրոնանա քաղցկեղի ուսումնասիրման վրա:











































