Coca-Cola ընկերությունը պատրաստվում է Հնդկաստանում ներդնել 2 մլրդ դոլար, որը կծախսվի գովազդի, ինչպես նաև առևտրական ենթակառուցվածքներում արտադրության զարգացման համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Coca-Cola-ն հույս ունի, որ արդեն 2020 թ. Հնդկաստանը կդառնա իր արտադրանքի սպառման հինգերորդ ամենամեծ շուկան:
Հարկ է նշել, որ այս ներդրումը մեծ նշանակություն ունի ինչպես հենց ընկերության, այնպես էլ Հնդկաստանի համար: Coca-Cola-ն Հնդկաստանում 2 մլրդ դոլար ներդրել է այնտեղ իր գոյության 18 տարիների ընթացքում: