Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը` «Քրիստոնյա-դեմոկրատական միությունը», ընդունել է բանաձև, որով կոչ է անում փոփոխություններ մտցնել Լիսաբոնյան համաձայնագրում և այլ համաեվրոպական համաձայնությունների մեջ` եվրոգոտուց կամավոր դուրս գալու գործընթացը հեշտացնելու համար:
Փաստաթուղթն ընդունվել է «Հանուն Եվրոպայի, հանուն Գերմանիայի» կարգախոսով և կրում է ավելի շուտ խորհրդանշական բնույթ: Այնուամենայնիվ, այն հստակ ցույց է տալիս եվրոպացի քաղաքական գործիչների դիրքորոշումը պարտքային ճգնաժամի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է The Wall Street Journal պարբերականը, շատ փորձագետներ ենթադրում են, որ այնպիսի երկրներ, ինչպիսին, օրինակ, Հունաստանն է, կարող են ավելի արագ և ավելի լավ լուծել իրենց խնդիրները եվրոգոտուց դուրս:









































