Վրացական «Ասավալ-Դասավալի» շաբաթաթերթին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է, որ 2012 թվականին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տանելու վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած ընդդիմադիր կոալիցիան.
«Ես չեմ կասկածում, որ առաջիկա ընտրություններում հաղթելու է Բիձինա Իվանիշվիլին։ Ես վստահ եմ, որ նա չի թույլատրի ընտրությունների կեղծումը։ Իվանիշվիլին պետք է նախընտրական շրջանում անպայման համագործակցի խորհրդարանի նախկին խոսնակ, «Դեմոկրատական շարժում – միացյալ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի հետ։
Բուրջանաձեն քաղաքական մեծ փորձ ունի, որը կօգնի քաղաքականության մեջ իր առաջին քայլերն անող Իվանիշվիլիին՝ հաղթելու ընտրություններում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շևարդնաձեն Բիձինա Իվանիշվիլիին անվանել էր Վրաստանի փրկիչ։










































