Հաճախորդներին առավելագույնս հարմարավետ սպասարկելու նպատակով «Յունիբանկի» երևանյան «Ավան» և մարզային «Աբովյան» մասնաճյուղերը տեղափոխվել են նոր տարածքներ:
Մասնաճյուղերի նոր հասցեներն են` ք.Երևան, Ավան վարչական շրջան, Իսահակյան թաղամաս, թիվ 1/19 և ք. Աբովյան, Հատիսի 1/39/3:
Մանրածախ բանկային բիզնեսի զարգացման ռազմավարության շրջանակում «Յունիբանկն» առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը, բնակչության համար բանկային ծառայությունների առավելագույնս հասանելիության ապահովմանը և պասարկման որակի բարձրացմանը:
«Ավան» և «Աբովյան» մասնաճյուղերի տեղափոխումն առավել ընդարձակ և բանուկ հատվածներում գտնվող տարածքներ հնարավորություն է ընձեռում բանկին ներգրավել ավելի շատ թվով հաճախորդների:
«Յունիբանկի» մասնաճյուղերն իրականացնում են ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, վճարահաշվարկային ծառայությունների մատուցում, կոմունալ վճարումների ընդունում:
Ներկայում «Յունիբանկն» ունի 37 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում:











































