Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Սուրբ Գեորգիի տոնակատարության նախօրեին կարող է համաներում շնորհել:
Վրաստանի համաներման պետական հանձնաժողվի նիստը կանցկացվի նոյեմբերի 18-ին:
Գուցե այդ համաներումը տարածվի նաև ջավախահայ հասարակական գործիչ Վահագն Չախալյանի վրա:
Հանձնաժողովի նախագահ Ելենա Թևդորաձեն ասել է, որ, ի թիվս այլ խնդիրների, կքննարկվի նաև Համայն վրաց պատրիարքի և դատախազության միջնորդության հիման վրա ներկայացված բանտարկյալների ազատ արձակման հարցը:





































