«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ նոյեմբերի 14-ին` ժամը 23.30-ին, Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի դիմաց իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենաները:
«ՎԱԶ-21124»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:









































