Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն պատրաստ է 5 մլն եվրո առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի դիմաց:
Ռուսատանի փոխչեմպիոնը փոխարինող է փնտրում բրազիլացի հարձակվող Վագներ Լավին, ով, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը:
«Բանակայիններ»-ը ցանկանում են ձեռք բերել հարձակվողի, ում տարիքը չի գերազանցի 25-ը, իսկ տրանսֆերային արժեքը՝ 8 մլն եվրոն:
«Կրասնոդարի» 24-ամյա հարձակվողի դիմաց «ԲԿՄԱ»-ն պատրաստ է առաջարկել 5 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Յուրան «Կրասնոդարի» կազմում անցկացրած 24 խաղերում խփել է 7 գնդակ և կատարել 3 գոլային փոխանցում:








































