Open Doors միջազգային բարեգործական քրիստոնեական իրավապաշտպանական կազմակերպությունը, որն օգնություն է ցուցաբերում քրիստոնյաներին աշխարհի ավելի քան 50 երկրներում, հրապարակել է ամենամյա պարբերականի հերթական հատորը («Տառապյալներ 2011. այսօր քրիստոնայաների հետապնդումներ մասին») ժամանակակից քրիստոնյաների հետապնդումների մասին:
Իրավապաշտպանների գնահատականներով` այսօր աշխարհի ավելի քան 100 մլն քրիստոնյաներ ենթարկվում են հետապնդումների: Ընդ որում, քրիստոնյաները կրոնական հայացքների համար հալածանքների ենթարկվող ամենամեծ խումբն են:
Գիրքն իր մեջ պարունակում է վերլուծական հոդվածներ, հաշվետվություններ, տարբեր կոնֆեսիաների, կազմակերպությունների և մասնագիտական խմբերի պատկանող հեղինակների կողմից տեղեկատվական ինֆորմացիա: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում հյուսիսաֆրիկյան տըարածաշրջանին` Մաղրիբի, ինչպես նաև Եգիպտսի, Էրիթրեայի, Նիգերիայի, Իրաքի, Հնդկաստանի և Մալազիայի քրիստոնյաների կյանքին:
Բացի այդ, համարում ներառված են մի շարք փաստաթղթեր, որոնք մշակվել են 2006 թ. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից: Փաստաթղթերի նպատակն է նպաստել հավատի մասին վկայություն գտնելու նոր ուղիների մշակմանը:








































