Saturday, 13 06 2026
18:10
Համաշխարհային բանկը նվազեցրել է Վրաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը
18:00
Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ
Մոսկվայում աղախինը որպես բրիտանացի լորդի նախկին կին է ներկայացել՝ իր գողացած թանկարժեք ժամացույցները իրացնելու համար
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
17:30
Իրանը հրապարակել է այաթոլլահ Խամենեիի հուղարկավորության ժամանակացույցը
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ

Հարատևը քավության նոխազներն են

Եվ այսպես, Երևանը վերջին երկու տարում ունեցավ իր երրորդ քաղաքապետը: Նոյեմբերի 15-ին Երևանի ավագանին քաղաքապետ ընտրեց Տարոն Մարգարյանին: Մարգարյանը ՀՀԿ-ական է, հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին, որը իր կարիերան հոր վարչապետության օրոք սկսեց Ավանի թաղապետի պաշտոնից: Անդրանիկ Մարգարյանի հանկարծամահ լինելուց հետո թվում էր, որ Տարոն Մարգարյանն իշխանական համակարգում աստիճանաբար կիջնի ներքև և կամաց-կամաց դուրս կմղվի այնտեղից: Սակայն, Տարոն Մարգարյանը, ինչպես տեսնում ենք, ավելի վեր բարձրացավ՝ հասնելով Երևանի քաղաքապետի պաշտոնին: Սակայն պետք է ենթադրել, որ դա կլինի Մարգարյանի իշխանական կարիերայի գագաթնակետը:

Դատելով Հայաստանի ներիշխանական զարգացումների տրամաբանությունից՝ այժմ Մարգարյանի քաղաքապետության հաշվիչը միացված է, այսպես ասած, հակառակ ընթացքով, այսինքն՝ պետք է թերևս հաշվել, թե քանի շաբաթ կամ ամիս անց է Մարգարյանը հրաժեշտ տալու Երևանի քաղաքապետի պաշտոնին: Համենայն դեպս, հայաստանյան ներքաղաքական և ներիշխանական զարգացումների տրամաբանությունն ու նախադեպերը հենց այդ հաշվարկի հիմնավորվածությունն են ավելի հավանական դարձնում, քան՝ հակառակը: Թեև նախընտրական շրջանում պետք է սպասել, որ Տարոն Մարգարյանը «լավ» քաղաքապետություն է անելու, որպեսզի ՀՀԿ-ն դեմ ձայներ չկուտակի, ինչպես Կարեն Կարապետյանն էր անում նրանից առաջ: Սակայն հազիվ թե Մարգարյանին հաջողվի քաղաքի համար հիմնարար խնդիրներ լուծել, որովհետև նա հաստատ այդ կալիբրի գործիչ չէ:

Բանն այն է, որ Երևանի համար հիմնարար խնդիրները՝ տրանսպորտային ոլորտ, քաղաքաշինության ոլորտ, այսպես ասած՝ Հայաստանի խոշոր բիզնեսի, օլիգարխիայի շահերի և հետաքրքրությունների շրջանակում են: Կասկած չկա, որ Տարոն Մարգարյանը չի կարող դուրս գալ այդ օլիգարխիայի դեմ կամ չի կարող ավելի շուտ դուրս գալ, քան, ասենք, Սերժ Սարգսյանը դուրս կգա: «Միայն Սերժ Սարգսյանից հետո». այդպես է թերևս դրված հարցը Հայաստանի ցանկացած ոլորտում, և եթե հանկարծ Տարոն Մարգարյանը դուրս էլ գա, ուրեմն պետք է իմանալ, որ նրանից առաջ արդեն դուրս է եկել Սերժ Սարգսյանը: Իսկ նման բան մինչև խորհրդարանի ընտրությունները հաստատ չի լինի, որովհետև դա ռիսկային կլինի օլիգարխիային սաբոտաժի մղելու տեսանկյունից:

Հետևաբար, զուտ քաղաքային իմաստով, Երևանն ընդամենը հայտնվում է քաղաքական հերթական կոնյունկտուրայի ցանցում, ինչը նշանակում է, որ քաղաքային կառավարման էֆեկտ եթե անգամ լինի էլ, ապա այն լինելու է խիստ ժամանակավոր: Հայաստանում հարատևը միայն քավության նոխազների ինստիտուտն է, համենայն դեպս՝ առայժմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում