Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Բաքուն մեծ կարևորություն է տալիս ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ադրբեջանական այցին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը։
Վերջինս ընդգծել է, որ Էշթոնն Ադրբեջանում քննարկելու է տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ. «Այդ այցը և առաջիկա քննարկումներն ազդակ են հանդիսանալու ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման համար։
Անկասկած է, որ Էշթոնի այս այցի ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու Ղարաբաղյան հակամարտությունը։ Հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Սակայն մենք կարծում ենք, որ այլ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ նաև ԵՄ-ը, կարող են իրենց ներդրումն ունենալ տվյալ խնդրի լուծման մեջ»։










































