Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ նոյեմբերի 14-ին` ժամը 19.00-ի սահմաններում, Ապարան-Սպիտակ ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները:
«Օպել Վեկտրա»-ի վարորդ, 48-ամյա Կարեն Սիրադեղյանը և նրա ուղևորը՝ 28-ամյա Արեն Պողոսյանը, տեղում մահացել են:
Մյուս 2 ուղևորներն ու «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:









































