Շիրակի մարզի հյուսիսային մասում նոյեմբերի 13-ի գիշերը գրանցվել է -18 աստիճան:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, մարզի Հիդրոմետ ծառայության պետ Հերմես Թադևոսյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ Գյումրիում, Աշոցքում և Ամասիայում ձյան ծածկույթը հասնում է 11 սմ-ի:
Ըստ Թադևոսյանի՝ սա Շիրակի համար «անոմալիա» չէ, ուղղակի մարդիկ պատրաստ չէին. մեկ օրվա մեջ 10-12 աստիճանով ցրտել է։
Հատկապես դժվար է տնակներում բնակվողների համար, նրանցից շատերը դեռ վառելիքի հարցը չեն լուծել։










































