Նոյեմբերի 13-ին, ժամը 12.01-ին նշանակված վտարման վերջնաժամկետից մի քանի ժամ հետո, Portland–ի ոստիկանությունը փորձում է բանակցություններ վարել ցուցարարների հետ` նրանց փողոցային ակցիաները դադարեցնելու նպատակով:
Մոտավորապես ժամը 14-ին ամբոխի կողմից նետված նռնակից ոստիկանության մի սպա է վիրավորվել: Լարվածությունն աճել է, և ոստիկանությունը ձերբակալել է 23-ամյա մի երիտասարդի` զգուշացնելով ցուցարարներին, որ մյուսներին ևս կձերբակալեն կամ քիմիական միջոցներ կկիրառեն նրանց նկատմամբ։










































