ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով Հավայան կղզիներում կայացած Ասիական-Խաղաղօվկիանոսյան ղեկավարների գագաթնաժողովին, ասել է, որ Միացյալ Նահանգները, Չինաստանը և Ռուսաստանը միացել են՝ Իրանի միջուկային զենք ձեռք բերելը կանխելու համար:
Նախագահ Օբաման ասել է, որ իր բանակցությունները Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հետ ավարտվել են գլխավոր նպատակի վերաբերյալ համաձայնությամբ:









































