Relatively Media-ն հանգստյան օրերին նշում էր իր առաջին ամենամեծ ֆիլմի ցուցադրումը, երբ Immortals-ի շահույթը հասավ 32 միլիոն դոլարի, որը սպասվածից շատ ավելին էր: Հին Հունաստանի մասին պատմող 3-D վիպական ֆիլմը, որում գլխավոր դերակատար է ապագա գերհերոս Հենրի Կավիլին հաջողությամբ կասեցրեց Ադամ Սանդլերի և Լեոնարդո Դի Կապրիոյի նոր դուրս եկած ֆիլմերի հաջողությունը:
Իր շահույթով երկրորդ տեղում է Ադամ Սանդլերի Jack and Jill ֆիլմը (26 միլիոն դոլար): Երրորդ տեղում Puss in Boots ֆիլմն է (25.5 միլիոն դոլար):










































