Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Վ. Գասպարյանն ո՞ւմ է նշանակել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը, ով մինչ այդ ՀՀ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Ազգային Անվտանգության գծով պետի տեղակալն էր: Մինչ նրա կենսագրությանն անցնելը, հիշեցնենք, որ այս պաշտոնը մինչև վերջերս զբաղեցնում էր նորանշանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախկին ամենամտերիմ մարդկանցից մեկը` Շերիֆ մականունով Կարեն Բաբայանը: Վերջինս, երբ լսել էր, որ նախկին շեֆը` ռազմական ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցնելու է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Ինչ վերաբերում է Սերոբ Հարությունյանին, ապա նրա գործունեությանը «Առաջին լրատվական»-ն անդրադարձել է և թերևս հարկ է կրկին հիշեցնել, թե ում է նախընտրում Վովա Գասպարյանը և նրանց նշանակումն ինչ է տալու այս հասարակությանը կամ խլելու նրանից:

Եվ այսպես, Սերոբ Հարությունյանը նախկինում համարվում էր ԱԱԾ փոխնախարար Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչի) վստահելի մարդկանցից մեկը, և վերջինիս պաշտոնափոխությունից հետո ՔԿՀ-ներում Սերոբի գործերն ավելի էին լավացել: Սերոբը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալն էր, բայց քանի որ ԱԱԾ-ի լիազոր ներկայացուցիչն էր` նրա մեջքն ավելի պինդ էր ու լիազորություններն ավելի մեծ, քան պետինը: Եվ երևի թե դա էր պատճառը, որ «Նուբարաշենի» կարանտինային բաժանմունքը դարձել էր Սերոբ Հարությունյանի յուրատեսակ «ֆիլտրացիոն ցեխը», որտեղ բերվող անազատության մեջ հայտնվածները «հարցերը» պետք է լուծեին միայն ու միայն նրա հետ: Իսկ ինչ էր իրենից ներկայացնում այդ «ֆիլտրացիոն ցեխը». դա ՔԿՀ-ի, այսպես ասած, անազատության մեջ գտնվողների նախասրահն է, որտեղ, ըստ օրենքի նրանք կարող են մնալ մինչև յոթ օր և տնտղվել Սերոբ Հարությունյանի մեթոդիկայով:

Ո՞րն էր այդ բաժանմունքի նշանակությունը. ըստ քրեակատարողական ծառայության մասին օրենքի` ուղղիչ հիմնարկ փոխադրված դատապարտյալը բժշկական զննություն անցնելու և ուղղիչ հիմնարկի պայմաններին հարմարվելու նպատակով մինչև յոթ օր ժամկետով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում: Կարանտինային բաժանմունքում դատապարտյալը գտնվում է պատիժը կրելու առնվազն նույն պայմաններում: Այնտեղ դատապարտյալի գտնվելու առանձնահատկությունները, տեղաբաշխման մեխանիզմները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով, որը կարծես այնքան էլ չէր գործում Սերոբ Հարությունյանի օրոք` թեկուզ հենց ազատազրկման վայրերի ծանրաբեռնվածության պատրվակով: Եվ դա հրաշալի պատճառ էր Սերոբ Հարությունյանի համար` «նարուշիլովկա» բանեցնելու: Ըստ օրենքի` ուղղիչ հիմնարկ փոխադրված դատապարտյալը կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց անմիջապես հետո տեղեկացվում էր իր հիմնական իրավունքներին և պարտականություններին, ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգին, ինչի մասին տեղեկանքը կցվում էր դատապարտյալի անձնական գործին:

Նշենք, որ դատապարտյալի կամ կալանավորի` կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց հետո, Սերոբ Հարությունյանի պարտադիր իմացությամբ գործին կցվում էին ՔԿՀ-ի որոշ օղակներ, այդ թվում` օրենքից դուրս գործող: Բայց սկսենք օրինականից: Դատապարտյալին և հատկապես նորեկին, սկզբում մոտենում էին սոցիալ-հոգեբանները և նրա «դարդուցավից» հարցնում, խնդիրներից, ընտանիքից, ձեռքի հետ էլ` ֆինանսական հնարավորություններից և նրան նախապատրաստում բանտային միջավայրին հարմարվելուն: Այս ինֆորմացիան փոխանցվում էր ՔԿՀ-ի «օպերներին», որոնք մշակելով այդ ինֆորմացիան, սկսում էին այդ ուղղությամբ աշխատել: Ըստ օրենքի, յուրաքանչյուր դատապարտյալի համար վարվում էր անձնական գործ:

Անձնական գործը պետք է ներառեր նրա անձին և պատիժը կատարելուն վերաբերող պարբերաբար թարմացվող տեղեկություններ, այդ թվում` դատապարտյալի նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցի մասին, ուղղիչ հիմնարկ ընդունելու և պատժից ազատելու ամսաթվերը: Իսկ արդեն ոչ փաստաթղթային և թարմացվող տեղեկությունների մեջ կարող էին մտնել նաև դատապարտյալներին վարկաբեկող կամ «կոմպրոմատային» տեղեկությունները` հետագայում այդ անձանց «ըստ նշանակության» օգտագործելու համար, որոնցով զբաղվում էին հենց «օպերները», և որոնց գործունեությունն անօրինական էր հենց միայն այն պատճառով, որ նրանց մասին օրենքում հիշատակում, կարծես թե, չկա: Անդրադառնալով նրանց կողմից հավաքվող տեղեկությունների անօրինական կողմին` նշենք նպատակը:

Օրինակ, եթե կարանտինային բաժանմունք ընդունվածը հայտնի անունով մեկն էր կամ օլիգարխիատի ներկայացուցիչ, նա կարող էր օգտագործվել ընտրությունների ժամանակ կամ հանդիսանալ ֆինանսական աղբյուր. նրան կարող էին փողի կամ ծառայության դիմաց տեղավորել հարմար խցում, ազատազրկման ժամանակահատվածը ավելի թեթև անցկացնելու համար տալ իրավունքներ, հնարավորություններ և նրան այնտեղ չէին նեղացնի: Ի դեպ, օրենքը նախատեսում է անձնական գործում զետեղված տվյալների, տեղեկությունների գաղտնիությունը և, երևի թե, պատճառը նաև այն էր, որ գործերի վրա գրվում էին արտահայտման կամ գրելու համար ոչ պարկեշտ բառեր և տվյալ անձինք ուղարկվում էին համապատասխան խցեր` այլ սեռի ներկայացուցչի կարգավիճակով: Իհարկե, կարող էր նման բան արվել նաև միտումնավոր` եթե վերևից կա տվյալ անձին ճնշելու կեղտոտ քաղաքական պատվեր:

Բայց հնարավոր էր նաև իրավապահներին լավություն անելու տարբերակ. եթե մարդը ոչ փող ունի, ոչ թիկունք, և ոչ էլ արատավորված անցյալ, նրան կարող էին գցել «ղումարբազների կամեռ», որ էնքան կրեն մինչև «նպատակային նշանակությունը» երևա: Դե եթե այնքան կրվեր, որ չկարողանար տակից դուրս գալ, ստիպված` ինչ-որ գործարքի պետք է գնար Սերոբի կամ նրա ներկայացուցչի հետ` հնարավոր պատվազրկումներից խուսափելու համար: Իսկ ներկայացուցիչը կարող էր լինել իրավապահը, ով չբացահայտված գործերը շալակին` կայցելեր դատապարտյալին` գործարքի առաջարկով: Ասենք, ամեն կրված 200 դոլարի դիմաց առաջարկելով մի հանցագործություն «վերցնել իր վրա»: Երկուստեք օգուտը այն կլիներ, որ քննիչը կամ դատախազը կազատվեր ՙվրեն մնացած՚` մի քանի չբացահայտված գործերից, իսկ դատապարտյալը` կրված պարտքերից: Իհարկե, նա գուցե մի քանի տարի ավելի նստի, բայց գոնե պատվազրկումներ` իր և ընտանիքի անդամների նկատմամբ չէին լինի:

Այլ կերպ ասած, սա դարձել էր Սերոբ Հարությունյանի անձնական, «ֆիլտրացիոն օֆիսը», որտեղ կգբեական նշանակության հարցերի հովանու տակ նա նաև իր անձնական բարեկեցության հարցերն էր լուծում` դառնալով նաև միջնորդ` իրավապահ-դատապարտյալ հարաբերություններում «կնքվող» գործարքների: Գուցե դա էր պատճառը, որ հաճախ զարմանում էինք, թե ինչու այս կամ այն գործով ձեռք բերված ապացույցները չեն համապատասխանում առաջադրված մեղադրանքի հանգամանքներին: Ի դեպ, այս «ֆիլտրացիոն օֆիսում»նույնիսկ դրսից, այդ թվում «զոնից» եկող կապն էր անհասանելի, արգելափակված: Գուցե նաև նման պատճառաբանությունը Սերոբի համար շատ հարմար էր` կարանտին մտնող անձանց հետ հարցերը (անկախ անձի տրամաչափից) իրեն ձեռնտու ձևով լուծելու, գուցե «իրեն թանկացնելու» համար: Գուցե դրանով էր բացատրվում, որ միջինը` 100 հազար դրամ աշխատավարձով ապրող Սերոբը, ով ժամանակին դատապարտյալներից մեկի տրամադրած մեքենայով էր աշխատանքի գնում-գալիս, հիմա արդեն Range Rover մակնիշի ավտոմեքենա է գնել, ու այլևս դրանով է շրջում, և որի միջին արժեքը 35-40.000 դոլար է: Փաստորեն, նրան առաջ «մղեցին». նրան է վստահվել մի ողջ «ֆիլտրացիոն օֆիս» նա արդեն ոստիկանության համակարգում մի ողջ «տրապային»` «Զվարթնոց» օդակայանի անցուդարձի վերահսկողությունն է իրականացնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում