Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, ով ճանաչվեց Փարիզի 2011թ. «Մաստերս» մրցաշարի հաղթող, ATP-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշեց.
«Ես հիանալի հանդես եկա «Մաստերս»-ում` Մաննարինոյի դեմ մեկնարկային մրավեճից մինչև եզրափակիչ: Այս հաղթանակը ինձ համար շատ կարևոր է: Եզրափակիչում ինձ հաջողվեց Ցոնգայի դեմ ագրեսիվ խաղ ցուցադրել, որն էլ օգնեց հաջողության հասնել: Ընթացիկ մրցաշրջանում ես կրել եմ ցավալի պարտություններ, սակայն չեմ հուսահատվել և շարժվել եմ առաջ»:




































