Մանկապղծության մեջ մեղադրվող Սերբ Տեր-Պողոսյանը գործով այսօրվա դատը դեռ չի սկսվել, քանի որ դատարանում մեղադրյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
Ինչպես տեղեկացնում է «Հետք» էլեկտրոնային պարբերականը, ժամը 12:30-ի սահմաններում դատարան է ժամանել շտապօգնության մեքենան:
Դատախազը լրագրողներին հայտնել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը ստամոքսի և աղիների խնդիր ունի:
Ավելի ուշ դատարան է եկել նաև շտապօգնության երկրորդ մեքենան:
Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակը այս պահին չի կայունանում:








































