Sunday, 14 06 2026
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է

Լավրովը քննադատում է միջազգային հանրության դիրքորոշում Սիրիայի և Իրանի նկատմամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է միջազգային հանրությանը Իրանի և Սիրիայի նկատմամբ ունեցած դիրքորոշման համար` կոչ անելով ՄԱԳԱՏԷ-ին տալ այն երկրների անունները, որոնք զեկույցի համար տեղեկություններ են տարածել Իրանի միջուկային ծրագրի մասին: Լավրովը ճիշտ չի համարել նաև Արաբական երկրների Լիգային Սիրիայի անդամակցության սառեցումը:

«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի վերջին զեկույցը ոչ մի նորություն չի պարունակում: Այն ևս մեկ անգամ հաստատում է, որ «ենթադրվող ռազմական հետազոտություն» անվանվող որոշ թեմաներով Իրանը մինչ այս չի տվել անհրաժեշտ պարզաբանումներ: Այնտեղ կան Իրանի վերաբերյալ մի քանի փաստաթղթեր, որոնք եկել են ուրիշ երկրից: Մենք կոչ ենք անում ՄԱԳԱՏԷ-ին այդ երկրի անունը տալ` այս հարցը պարզաբանելու համար»,- Լավրովին մեջբերում է РИА «Новости»:

Նա նաև «սպառված» է անվանել Իրանի դեմ պատժամիջոցները և կոչ է արել խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով:

Այն ժամանակ , երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութունը հանդես է գալիս Իրանի աջակցությամբ, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԵՄ այլ երկրներ կողմ են արտահայտվել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը: Բացի այդ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպենը կոչ է արել ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել` քննարկելու համար Իրանի միջուկային ծրագիրը, և «կոշտ պատժամիջոցներ» կիառել: Հայտնի է նաև, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցից հետո ԱՄՆ ևս պատժամիջոցներ է նախապատրաստում Իրանի դեմ:

ՄԱԳԱՏԷ-ի զեկույցից հետո ԶՄԼ-ներում շրջանառվում էին Իրանի վրա Իսրայելի հնարավոր հարձակումների մասին լուրեր: Կիրակի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագիրը ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում ամբողջությամբ ներկայացված չէ, և Իրանը առավել քան մոտ է ատոմային ռումբի ստեղծմանը:

Լավրովը լրագորղների հետ հանդիպման ժամանակ նաև հայտարարել է, որ արևմտյան երկրները հրահրում են Սիրիայի ընդդիմությանը` կոչ անելով տապալել Բաշար Ալ-Ասադի վարչակարգը` անօրինանկան ճանապարհով երկրի ներմուծելով զենք: Հիշեցնենք, որ Սիրիայի իշխանությունները կիրակի հայտարարել են, որ ցանկանում են հրավիրել Արաբական երկրների լիգայի արտակարգ գագաթնաժողով` քննարկելու երկրի իրավիճակը: Սիրիայի իշխանություններն այս մասին հայտնել են այն բանից հետո, երբ Արաբական երկրների լիգան որոշեց Սիրիային հեռացնել կազմակերպությունից:

Հայտնի է դարձել, որ Ռուսաստանը չի դադարեցնելու Սիրիային զենք մատակարարելը, որը ամրագրված է պայմանագրով, և այդ կապակցուաթյամբ սահմանափակումներ չկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում