«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 13-ին` ժ. 02.15-ին, «ՎԱԶ 21214» ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: