Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափիին և նրան ուղեկցող պաշտոնատար անձանց:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև գործընկերության ռազմավարությանն առնչվող հարցեր: