ԱԻՆ լրատվական ծառայությունը «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին, ժամը 18.05-ին Շիրակի մարզից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի թիվ 131 տանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տանը տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի:
Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-04» ծառայության հերթապահը:










































