Այս տարի երկու անգամ Հնդկաստանի նախկին նախագահ Աբդուլ Քալամը Նյու Յորքի օդանավակայանում հետախուզման է ենթարկվել: Բացի այդ, նրանից վերցրել էին կոշիկներն ու անձրևանոցը:
ԱՄՆ-ը գրավոր նամակով ներողություն է խնդրում և նշում, որ անվտանգության աշխատակիցները խախտել են օրինակարգը: Նրանք չպետք է խուզարկեին պաշտոնական հյուրերին:
BBC-ն հայտնում է, որ Աբդուլ Քալամը առաջին հայտնի հնդիկ գործիչը չէ, որ բողոքում է ԱՄՆ օդանավակայանի անվտանգության աշխատակիցներից :
Նույն բողոքով 2009 թվականին հանդես էր եկել բոլիվուդյան դերասան Շան Ռուխ Խանը: Նա դժգոհել է, որ իր հետ հարցազրույց են անցկացրել՝ կապված մուսուլմանական անվան հետ:









































