Մադրիդի «Ատլետիկո»-ի կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն վնասվածքի պատճառով իր ազգային հավաքականի կազմում ստիպված եղավ բաց թողնել Վենեսուելայի և Արգենտինայի հավաքականների դեմ մրցավեճերը: Նա չի խաղա նաև Մադրիդյան ակումբի մոտակա խաղում՝ «Լևանտե»-ի դեմ՝ իսպանական Լա Լիգայի 13-րդ տուրի շրջանակներում:
«Ցավոք, ես վնասվածք ստացա այս պատասխանատու պահին: Հնարավոր ամեն ինչ կանեմ «Ռեալ»-ի դեմ խաղին պատրաստ լինելու համար: Հուսով եմ՝ վերականգնման պրոցեսը ինձ մոտ չի ձգձգվի»,- նշեց Ֆալկաոն:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ Լա Լիգայի 14-րդ տուրում: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 10 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ:









































