Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել 9-ամյա տաղանդավոր արվեստագետ Կիրոն Ուլիյամսոնի ցուցահանդեսը, ում անվանում են մինի Մոնե: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Երկրում նրան համարում են ամենախոստումնալից արվեստագետներից մեկը: Սա նրա արդեն 5-րդ ցուցադրությունն է: Ընդամենը 10 րոպեի ընթացքում բոլոր նկարները գտան իրենց գնորդներին:
Կիրոնը նկարում է արդեն մի քանի տարի: Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նկարները նրան բերում են տարեկան մի քանի հարյուր հազար ֆունտ: Նա իր ծնողներին կարողացել է փոքրիկ բնակարանից տեղափոխել առանձնատուն:
Մասնագետներն ասում են, որ նրա նկարները տարեցտարի ավելի ուշագրավ են դառնում: