Warner Bros ընկերությունը Մայքլ Ջոնսին նշանակել է Մարկո Պոլոյի ճանապարհորդությունների վերաբերյալ արկածային ֆիլմի սցենարիստ:
Ինչպես հայտնում է Variety-ը, Ջոնսը նախկինում աշխատել է ընդամենը մեկ ֆիլմի` ոստիկանական Evenhand դրամայի սցենարի վրա, որը լույս է տեսել 2002 թվականին: Մայքլը նույնիսկ որպես խմբագիր համագործակցել է մի շարք հրատարակչությունների հետ, որոնք առնչություն են ունեցել կինեմատոգրաֆիայի հետ:
2010 թվականի մարտին Warner Bros ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է ֆիլմ նկարել Մարկո Պոլոյի մասին: Այն ժամանակ դեռ հայտարարվել էր, որ ֆիլմը կենսագրական չի լինելու: Ֆիլմի հեղինակները մտադրվել են պատմել արկածային-երևակային մի պատմություն: Որպես ռեժիսորի թեկնածու նշվում էր Ֆրենսիս Լոուրենսը: Սակայն հետագայում մամուլում ոչ մի լրացուցիչ տեղեկություններ չեն տարածվել նախագծի վերաբերյալ:
Մարկո Պոլոն XIII-XIV դարի իտալացի վաճառական և ճանապարհորդ էր: Առաջին անգամ նա Ասիա է ուղևորվել հոր հետ՝ 17 տարեկանում և Իտալիա է վերադարձել միայն այդ ճանապարհորդությունից 24 տարի անց:










































