Հռոմի պապ Բենեդիկտոսը հավանություն է տվել բուժման նպատակով ցողունային բջիջների օգտագործման ուսումնասիրություններին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Գիտական կոնֆերանսի ժամանակ ելույթ ունենալիս, որը կազմակերպված էր Վատիկանի և ամերիկյան բիոտեխնիկական ընկերության կողմից, Հռոմի պապը հավանություն տվեց կաթոլիկ եկեղեցու կողմից չընդունվող՝ սաղմնային բջիջների վրա հետազոտություններին: Նա դա հիմնավորեց՝ ասելով, որ ոչ մի գիտական նվաճում արժանի չէ անգամ մեկ մարդկային կյանքի ոչնչացման:
Ըստ նրա՝ ցողունային բջիջների օգտագործման դեպքում, որոնք ստացված են ոչ մարդկային էմբրիոններից, էթնիկական խնդիրները բացակայում են:
Կաթոլիկ եկեղեցին այն հայացքների հետևորդն է, որ մարդկային կյանքը սկսում է բեղմնավորման պահին:






































