ԱԻՆ լրատվական ծառայությունը «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում դժվարանցանելի է դարձել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 82-84 կմ-ը (Տիգրանաշեն գյուղի մոտ), ինչի հետևանքով առաջացել է խցանում: Ձնաբքի հետևանքով խցանման մեջ է մնացել 30 ավտոմեքենա:
Ավտոճանապարհի մաքրման աշխատանքներին մասնակցում է «Արարատ Ճանշին» ՓԲԸ-ից երկու միավոր տեխնիկա: