Լրատվամիջոցներին այսօր առաջին անգամ թույլատրել են մտնել Ճապոնիայի ցունամիից վնասված ատոմակայանը, որտեղ մարտին տեղի ունեցած աղետը ստեղծել էր Չեռնոբիլից հետո ամենասարսափելի միջուկային ճգնաժամը:
Ճապոնիայի և միջազգային լրատվամիջոցների լրագրողներին թույլատրվել է մտնել ատոմակայան կառավարության պաշտոնյայի ուղեկցությամբ:
Շրջագայությունը տևել է մի քանի ժամ: Սրանով նպատակ են ունեցել ցույց տալ, թե ցունամիից հետո 8 ամսում որքանով է կայունացել ատոմակայանի վիճակը:










































