Ըստ որոշ հաղորդումների՝ Աֆղանստանում զինված տղամարդիկ քարկոծել և սպանել են մի այրու և նրա դստերը այն բանից հետո, երբ Թալիբանը կնոջը մեղադրել է «բարոյական շեղման և դավաճանության մեջ»:
BBC-ի հաղորդմամբ՝ սպանությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, Ղազի քաղաքի Խավաջա Հակիմ տարածքում: Արդյունքում ձերբակալվել է երկու տղամարդ:
Քաղաքական պաշտոնյաները, ովքեր մեղադրում էին Թալիբանին հարձական համար, ասել են, որ զինված տղամարդիկ մտել են այն տունը, որտեղ ապրում էին երկու կանայք, նրանց դուրս են հանել բակ, քարկոծել, այնուհետև գնդակահարել:










































