Ռուսաստանը կդառնա առաջատար Տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Արկադիի Դվորկովիչը:
Օրերս Հավայան կզղիներում տեղի է ունեցել հերթական Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործարար շրջանակների հանդիպումը, որին մասնակցել է նաև ՌԴ նախագահը: Հանդիպմանը ներկա են եղել միջազգային վարկանիշ ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաև Google կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը:
Էրիկ Շմիդտի կարծիքով՝ Ռուսաստանը ունի շատ մեծ ներուժ մանավանդ մասնագետների առումով ՏՏ շուկայում առաջատարի դերը ստանձնելու համար:











































