Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վարկավորումից զրկված Հունաստանը որոշել է հրաժարվել ադրբեջանական նավթի ներկրումից՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը տեսնելով Իրանից նավթ գնելու մեջ։
Նշվում է, որ Հունաստանը հրաժարվել է նաև Ռուսաստանից ու Ղազախստանից նավթ ներկրելուց։ Բանկերը մտահոգված են, որ Հունաստանը չի կարող մարել իր պարտքերը, ինչի համար էլ ձգտում են այլևս գործ չունենալ այդ երկրների հետ։
Ստեղծված պայմաններում Հունաստանը միակ ելք է դիտարկում Իրանից նավթի գնումը։









































