Իտալացի ջազ երգչուհի Դանիելա դ’Էրկոլեն Մանհեթենում վրաերթի է ենթարկվել և մահացել: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, 32-ամյա երգչուհուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Ոստիկանությունը հայտնել է, որ վարորդին չեն կասկածում դիտավորյալ գործողությունների մեջ, և ամենայն հավանականությամբ նրա դեմ մեղադրանք չի ներկայացվի:
Վերջերս դ’Էրկոլեն թողարկել էր իր առաջին ալբոմը` The Peacocks:











































