Կանադայում ոստիկանությունը ձերբակալել է «Գրավեք Նոր Շոտլանդիան» ակցիայի 14 մասնակիցների, որոնք ճամբար էին դրել Հալիֆաքս քաղաքի բանուկ հատվածի այգիներից մեկում:
Ինչպես հաղորդում է The Canadian Press պարբերականը, վկայակոչելով տեղի ոստիկանությանը, ձերբակալվածներին մեղադրանք կներկայացվի ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար:
Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտարարել էին, որ առանց քաղաքային իշխանությունների գրավոր թույլտվության արգելվում է այգիներում որևէ ակցիա կազմակերպել:
Ընդհանուր առմամբ ակցիային մասնակցել է շուրջ 200 մարդ:










































